Հայաստանը և Վրաստանը կհամագործակցեն առողջապահության ոլորտում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 24, 2011 10:53

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ ընդունել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական գործերի նախարար Անդրեա Ուրուշաձեին և փոխնախարար Իրակլի Նադարեյշվիլիին:

Անդրեա Ուրուշաձեն ներկայացրել է Վրաստանի առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումները, առկա իրավիճակը, նախատեսվող ծրագրերը, հեռահար նախագծերը: Մասնավորապես` նա խոսել է պետության կողմից երաշխավորված ծրագրերի, բժշկական ապահովագրության, հիվանդանոցային համակարգի զարգացման, դեղերի քաղաքականության մասին: Ամփոփելով խոսքը` նա առաջարկել համագործակցել մի շարք ուղղություններով. միջհիվանդանոցային սերտ կապեր հաստատել, կազմակերպել գիտելիքների, փորձի և կադրերի փոխանակում, հանրային առողջապահության ոլորտում համագործակցություն, համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, դեղերի քաղաքականության հարցերի շուրջ փորձի փոխանակում:

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական գործերի նախարարն առաջարկել է նաև համատեղ սեմինարներ, կոնֆերանսներ և ընդհանրապես հաճախակի նման հանդիպումներ կազմակերպել:

Նախարար Քուշկյանը կարևորել է նշված ուղղությունները և պատրաստակամություն հայտնել համագործակցելու: Նախարարը փաստել է, որ խնդիրները գրեթե նույնն են, բայց հաղթահարելի` կարևորը քաղաքական կամքն է:

Այսպիսով, կողմերը պայմանավորվել են ավելի մանրամասն տեղեկատվություն փոխանակել, ձևավորել փոխգործակցության կոնկրետ ուղղություններ և սերտ աշխատել:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply