ԼՂՀ-ում անց է կացվել միջազգային կոնֆերանս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2011 10:46

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել երկօրյա միջազգային գիտական կոնֆերանս` «ԼՂՀ կազավորման իրավական, քաղաքական և պատմական հիմքերը» թեմայով:

Կոնֆերանսը բացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Այս կոնֆերանսը անց է կացվում ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում: Այն իրմեջ մեծ իմաստ է պարունակում: Մենք այստեղ ենք գտնվում ոչ միայն նրա համար, որպեսզի գնահատենք և վերաիմաստավորենք անկախության տարիները, այլև նշենք կոմնորոշիչները, որոնք կօգնեն մեզ ավելի մեծ վստահությամբ շարժվել միջազգային ճանաչման ուղիով»,- նշել է խոսնակը:

Ընթերցվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը կոնֆերանսի մասնակիցներին, որում երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ «նմանատիպ կարևոր միջոցառումների անցկացումը արդեն ավանդույթ է դարձել, որը վկայումէ Արցախի նկատմամբ տարբեր երկրների և հեղինակավոր գիտա-վերլուծական կենտրոնների անսպառ հետաքրքրությանմասին»:

«Թեմաները, որոնք կքննարկվեն ձեր կողմից, այդ թվում նաև արցախի պետականաշինությանը, ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների վերաբերյալ տարբեր հարցերն ունեն ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական կարևորություն: Հարցերի քննարկման այսիպիսի տեսանկյունը թույլ է տալիս ավելի խոր պատկերացում կազմել իրավիճակի վերաբերյալ և առավել ճշգրիտ կերպով կանխատեսել նրազարգացման հնարավոր տարբերակները»,-նշված էր ԼՂՀ նախագահի ուղերձում:

Ղարաբաղի գիտնականներից և քաղաքագետներից բացի կոնֆերանսին մասնակցել են նրանց գործընկերները Հայաստանիցև Ռուսաստանի Դաշնությունից:

Զեկույցներով հանդես են եկել Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, պատմաբան, ԼՂՀ ԱԺ պատգամավորՎահրամ Բալայանը`«ԼՂԻՄ-ը որպես հայկական պետականության կառավարման ձև»  թեմայով, սևծովյան ևկասպիցծովյան տարածաշրջանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը` «Մերձավոր Արևելքի իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. մարտահրավերներ և նորհնարավորություններ»թեմայով, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ  ԳԱԱ թղթակից անդամԱլեքսանդր Մանասյանը` «Արևմուտքը և ադրբեջանական հասարակության հոգեբանական վիճակը»:

Կոնֆերանսի երկրորդ մասը անցել է Արցախի պետական համալսարանում` երկու սեկցիայով` պատմության ու քաղաքագիտության և իրավունքի:

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Շեյնիսը հանդես է եկել «Շահումյանի շրջանը ռուս պատգամավորների աչքերով» թեմայով, սևծովյան և կասպիցծովյանտարածաշրջանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` «Իրանի արտաքինքաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» թեմայով, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետՄիխաիլ Ալեքսանդրովը` «Արևմուտքի քաղաքականությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում» թեմայով: Ընդհանուր առմամբ կոնֆերանսում ներկայացվել է 25 զեկույց:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են հանդիսանում ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարություններիկազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը և Արցախի պետական համալսարանը:

 

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply