Նեպալցին Էվերեստի գագաթին անցկացրել է 32 ժամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2011 10:08

Նեպալցի գուրու Բհակտա Կումար Ռայը ռեկորդ է սահմանել: Նա  ավելի քան 32 ժամ է անցկացրել Էվերեստի գագթին, որից 27 ժամը նվիրել է մեդիտացիային:  30-ամյա գուրուի հետևորդները գտնում են, որ  իսկական հրաշք է եղել: «Երկնային ուղի» աղանդի  հիմնադիր Բհակտան, որ իրեն  համարում է Աստվածահրեշտակ և  բարձրագույն ուսուցիչ, բարձրացել է 8848 մետր լեռան գագաթը մայիսի 20-ին: Նրա աշակերտներն ասում են, որ ուսուցիչը թթվածին է օգտագործել միայն 11 ժամ: Հաջորդ օրը գուրուն ավարտել է մեդիտացիան ու գագաթին անցկացրել ևս մի քանի ժամ: Թե ինչպիսին է նրա ինքնազգացողությունը` չի ճշգրտվում:

Նախորդ ռեկորդը կրկին նեպալցու է պատկանում, սակայն ալպինիստի: 1999-ին Բաբու Չխիրին Էվերեստի գագաթին անցկացրել է 21 ժամ 30 րոպե:

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply