Պերուում բարձրակրունկներով վազքի մրցույթ է անցկացվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 9:52
Պերուի մայրաքաղաք Լիմայի կենտրոնական փողոցներից մեկում տեղի է ունեցել բարձրակրունկներով վազքի մրցում: Մասնակից կանայք պետք է բարձրակրունկներով վազեին 150 մ տարածք: Մրցույթին մասնակցելու պարտադիր պայման էր 5 սմ-անոց կրունկը և գրանցվելու համար մի փոքր գումարը:
Մրցավազքը բարեգործական բնույթի էր: Ստացված հասույթը տրամադրվելու էր կենցաղային բռնություններից տուժած կանանց ու երեխաներին: Կազմակերպիչների խոսքով, բարձրակրունկներով վազքի նպատակը խորհրդանշական է եղել, ներկայացնելու այն դժվարությունները, որոնց հետ բախվում են կանայք ու երեխաները խոցելի ընտանիքներում: Նմանատիպ մրցույթներ իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում ու, որպես օրենք` բարեգործական նպատակով են կատարվում: Մասնակիցներին մրցանակներ են հանձնվում, իսկ տոմսերից գոյացած գումարներն ու գրանցման վճարները փոխանցվում են ոչ առևտրային կազմակերպություններին:






Facebook
Tweet This
Email This Post
