«Տաքսի» ֆիլմի աստղին ձերբակալել են` Կաննում հետույքը ցուցադրելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 9:36
Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին Կաննում ձերբակալել են` հասարակական կարգը խանգարելու համար:
Nice Matin հրատարակությունը գրում է, որ 49-ամյա դերասանը, որ հայտնի է «Տաքսի» ֆիլմից, ցուցադրել է իր հետույքը մի խումբ երիտասարդների, ովքեր խնդրել են նրան լուսանկարվել իրենց հետ: Դեպքը կատարվել է մայիսի 22-ին, Կրուազետ ծովափում: Տեղում հայտնված ոստիկանությունը դերասանին ձերբակալել է. այժմ նա հսկողության տակ է: Թե հարցաքննության արդյունքում ինչ որոշում է կայացվել` չի ճշգրտվում:
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները (դերասանը նույնպես փառատոնի հյուր է) նույնպես ձեռնպահ են մնացել մեկնաբանություններ անելուց: Ինքը` Նասերին, պարբերաբար խախտում է օրենքը ու նույնքան հաճախ էլ հայտնվում հսկողության տակ: Մի քանի օր առաջ նա Կաննում վիրավորել էր ոստիկանությանը: Նախկինում ևս նա հաճախակի է զանազան մեղադրանքներով կանգնել դատարանի առջև:






Facebook
Tweet This
Email This Post
