ՆԱՏՕ-ի օդուժը Տրիպոլիում մասշտաբային ռմբակոծություն է իրականացրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 9:21
Մայիսի 24-ի գիշերը ՆԱՏՕ-ի օդուժը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մի շարք հարվածներ է տեղացել` միջազգային օպերացիայի սկզբից (մարտի 19) ամենամասշտաբայինը: Վերջին տվյալների համաձայն, Տրիպոլիի օբյեկտների ուղղությամբ 20 հարված է եղել, որոնցից մեկը ենթադրվում է, որ կրկին Քադաֆիի նստավայրն է: Պայթյունները լսելի են եղել նաև մոտակայքում գտնվող հյուրանոցում, ուր իջևանել են արտասահմանյան ժուռնալիստները: ԶԼՄ-ների տվյալներով, զոհվել է առնվազն 3 մարդ: 150-ն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարչակարգի ներկայացուցիչների խոսքերով, հարվածների նպատակակետերը եղել են այն շենքերը, ուր լիբիական բանակին օգնող կամավորներն են հանգրվանել: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հավատացնում են, որ հարվածներն ուղղված են եղել բացառապես ռազմական օբյեկտներին: Օպերացիայի սկզբից ի վեր ամեն գիշեր Տրիպոլին ենթարկվում է ռմբակոծության:
Մայիսի 23-ին հայտնի է դարձել նաև Անգլիայի ու Ֆրանսիայի` մոտ ժամանակներս Լիբիա ուղղաթիռներ ուղարկելու մտադրության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
