Կրասնոյարսկի լեռնաքիմիական կոմբինատում պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2011 9:04

Կրասնոյարսկի մոտ գտնվող լեռնաքիմիական կոմբինատում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 6 մարդ: Ռեակտորային գործարանում կատարված հետաքննությամբ պարզվել է, որ պայթել է  խտացված ացետիլենով բալոնը: Բանվորներն այրվածքներ ու այլ վասվածքներ են ստացել:

Հետաքննությունը կատարվածը դիտում է հանցագործություն (աշխատանքի անվտանգության կանոնների խախտում): Հիմա ստուգում է անցկացվում: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply