Նախկին վարչապետին մեղադրում են Սարկոզիին վատաբանելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 8:50Ֆրանսիայի դատարանը նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին
,եղավոր է ճանաչել Նիկոլյա Սարկոզիին վատաբանելու մեջ: Դատախազը խնդրել է քաղաքական գործչին դատապարտել 15 ամսվա պայմանական ազատազրկման:
Դատավճռի համաձայն դը Վիլպենը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ Սարկոզիի մասին ստահոդ լուրերի ու վատաբանությունների տարածմանը չի խոչընդոտել:
2010-ին, Դոմինիկ դը Վիլպենն արդարացվել էր, սակայն դատախազը բողոքարկեց վճիռը:
2004-ին մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում և Սարկոզին (այն ժամանակ նախարար էր) մեղադրվում էին փողերի լվացման համար: Դատավարության ընթացքում պարզվեց, որ մեղադրանքները սուտ են:






Facebook
Tweet This
Email This Post
