Հրաբխի ժայթքումը խախտել է Օբամայի եվրոպական չվացուցակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2011 8:37
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ պաշտոնական այցով գտնվում է Եվրոպայում, ստիպված էր ժամկետից շուտ հեռանալ Դուբլինից` իռլանդական Գրիմսվոթն հրաբխի ժայթման պատճառով: Նա ստիպված է եղել ընդհատել եվրոպական այցը և թռել է Լոնդոն: Նախնական չվացուցակի համաձայն, նախագահական ինքնաթիռը պետք է Դուբլինը լքեր մայիսի 24-ին: Սակայն, օդերևութաբանական ծառայության չհուսադրող կանխատեսումների պատճառով (մոխրասյունն ուղղվում է դեպի Լոնդոն) Օբաման ստիպված էր արագացնել մեկնումը: Գործակալության տվյալներով` Օբաման Լոնդոնում 2 օր կանցկացնի ապա կմեկնի Ֆրանսիա:






Facebook
Tweet This
Email This Post
