Միսսուրիում զոհվածների թիվը հասել է 116-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2011 8:24

ԱՄՆ Միսսուրի նահանգի Ջոփլին քաղաքում  պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի: Ավերակների տակից հնարավոր է եղել կեդանի 7  մարդու դուրս բերել: Տարբեր հիվանդանոցներում Ջոփլինի 1150 բնակիչ  կա, որոնք վնասվածքներ են ստացել:

Մեկ կմ շառավղով  և 10 կմ բարձրությամբ պտտահողմը գրեթե հողին է հավասարեցրել քաղաքի հարավային հատվածը, որի բնակչությունը մոտավորապես 50 հազարի էր հասնում: Վերջին տվյալների համաձայն, ավերվել է  մոտ 2000 շենք, այդ թվում` եկեղեցիներ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

2011-ին պտտահողմի հետևանքով ԱՄՆ-ում զոհվել է ավելի քան 400 բնակիչ:

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply