Շերի դուստրն ամուսնանում է ընկերուհու հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2011 23:08

Շերի դուստրը` Չեստիտի  Բոնոն, որ վիրահատվել է սեռափոխության նպատակով ու անունն էլ այժմ Չեզոմ է, ամուսնանում է իր ընկերուհու` Ջենիֆեր Էլիայի հետ: Երիտասարդը հայտարարել է.«Մենք արդեն 2 տարի է ինչ նշանված ենք: Հարսանիքը հետաձգել էինք, քանի որ պետք է սեռափոխության բոլոր պրոցեդուրաներն անցնեի: Այժմ զգում եմ այնպես, ասես իմ կյանքում մի կարևորագույն փուլ է ավարտվել»:

Հարսնացուի հետ  Չեստիտին ծանոթացել էր դեռևս այն ժամանակ, երբ աղջիկ էր: Երբ Ջենիֆերն իմացավ, որ իր սիրելին սեռափոխություն է ցանկանում իրականացնել, դեպրեսիայի մեջ ընկավ և իրեն խմելուն տվեց: Սակայն, վիրահատությունից հետո, երբ տեսավ որ իր սիրելի ընկերուհին (թե արդեն ընկերը) ավելի վճռական է դարձել, հաշտվեց ու խմելուն էլ վերջ տվեց:

Աստղային ոչ ավանդական ամուսնությունները  այժմ այնքան էլ զարմանալի չեն: Աշխարհահռչակ Ռիկի Մարտինը վերջերս հայտարարեց, որ ամուսնանում է տղամարդու հետ:

 

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply