Այս տարի յոթերորդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2011 19:58

Սույն թվականի մայիսի 24-ին, ժամը 15:00-ին ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող դպրոցների` ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, ՀՊՃՀ-ի Երևանի հենակետային վարժարանի, ՙՔվանտ՚ վարժարանի, ՙԵրևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան՚ կրթահամալիրի և ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի 10-11-րդ դասարանի աշակերտները:Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:

2011թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը`

• Գլխավոր մրցանակ

• Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)

• Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)

Լավագույն բակալավր (I և II կարգեր)

Լավագույն սփյուռքահայ մասնակից

Լավագույն ուսանողուհի

• Լավագույն աշակերտ

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ., և պարգևներ են շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողների և աշակերտների:2006թ. նախագահական կրթական պարգևների են արժանացել 19 ուսանող և աշակերտ:2007թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 148 թեկնածուներից: Պարգևներ ստացել են 27 ուսանող և աշակերտ:2008թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 134 թեկնածուներից, որոնցից 29 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:2009թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին:

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մասին2005թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հավանությամբ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման վերաբերյալ համաձայնագ•իր:ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարա•իտական համալսարանի (ՀՊՃՀ) (ֆակուլտետներª Կիբեռնետիկա, Քոմոփյութերային համակարգեր և ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա, Ռադիոտեխնիկա և կապի համակարգեր), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) (ֆակուլտետներ` Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Ռադիոֆիզիկա, Ֆիզիկա), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ֆակուլտետ` Քոմփյութերային գիտություններ և ինֆորմատիկա), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ֆակուլտետներ` Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Ֆիզիկատեխնիկական, Բժշկա-կենսաբանական), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (մասնագիտացումներ` Կիրառական ծրա•րավորում, Տեղեկատվական տեխնոլո•իաների •ործարար կառավարում, Մուլտիմեդիա համակարգերի ծրագրավորում և դիզայն), ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, ՀՊՃՀ-ի Երևանի հենակետային վարժարանի, ՙՔվանտ՚ վարժարանի, ՙԵրևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան՚ կրթահամալիրի, Վանաձորի Նազիկ Գրի•որյանի անվան ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնա•իտական առարկաների թեքումով ՙԷվրիկա՚ հատուկ դպրոցի, Գյումրու ՙՖոտոն՚ վարժարանի և ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները:2008թ.-ին հիմնադրվել է ՏՏ ոլորտում ՀՀ նախա•ահի ամենամյա կրթական պար•ևի Հաղթողների ակումբը:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply