Լույս կտեսնի Ագաթա Քրիստիի` մինչ այս անհայտ պատմվածքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 21, 2009 14:42

agata-kristiՎաղը` օգոստոսի 22-ին, բրիտանական «The Daily Mail» պարբերականում կտպագրվի հանրահայտ դետեկտիվներ գրող Ագաթա Քրիստիի` մինչ այս անհայտ պատմվածքի 1-ին մասը· երկի տպագրության բացառիկ իրավունքը «The Daily Mail»-ին է պատկանում:

«Կերբերոսի սանձահարումը» պատմվածքի սևագրերը, որը «Հերկուլեսի հերոսությունները» շարքի վերջին պատմվածքն է և պատմում է խուզարկու Էրկյուլ Պուարոյի բացահայտած գործերի մասին, գտնվել է Քրիստիի ամառանոցի տանիքում:

Բացառիկ ձեռագիրը գտել է Քրիստիի ստեղծագործությունների մասնագետ Ջոն Քերենը, որը 2005-ից ուսումնասիրում էր գրողի տան տանիքում գտնված թղթերը: Մի քանի տարի տքնաջան աշխատանքից հետո Քերենին հաջողվել է վերծանել ողջ պատմվածքը և նրա ստեղծման պատմությունը:

«Կերբերոսի սանձահարումը» անունով պատմվածք տպագրվել է 1947-ին, սակայն մասնագետները պնդում են, որ բացահայտված ձեռագիրը պատմվածքի բոլորովին այլ տարբերակ է պարունակում և ոչ մի կապ չունի տպագրված նույնանուն պատմվածքի հետ:

Իրական «Կերբերոսի սանձահարումը» երկը Քրիստին սկսել է գրել անցած դարի 30-ական թվականներին: Այս երկը, ի տարբերություն Քրիստիի մյուս աշխատությունների, ունի ակնհայտ քաղաքական ուղղվածություն· գործողությունը ծավալվում է Ժնևում, և կերպարներից մեկը` պատերազմին պատրաստ դիկտատորը, հիշեցնում է Ադոլֆ Հիտլերին:

Քերենի կարծիքով` պատմվածքի քաղաքական ուղղվածության պատճառով հրատարակիչները 1939-ին` 2-րդ համաշխարհայինի նախօրեին, հրաժարվել են դրա տպագրությունից:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply