Ինչու որոշեց հետ գալ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 18:00
Ինչու Հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանկարծ ցանկացավ կրկին դառնալ Երևանի գլխավոր ճարտարապետ:
Հիշեցնենք, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնից վերջերս հրաժարական է տվել Միքայել Հասրաթյանը, համաձայն չլինելով Երեւանում մի շարք նախագծերի հետ, մասնավորապես` Կառավարության շենքի գմբեթի կառուցման:
Նարեկ Սարգսյանի` Երևան քաղաքին պատճառած վնասների մի մասը` 1999-ից մինչև հրաժարական տալը:
– Օպերայի սրճարաններ-կանաչ տարածքների ոչնչացում,
– Համատարած բենզալցակայանների կառուցում,
– Հրազդանի կիրճը ռեստորանային համալիրների և հասարակաց տների վերածելը,
– Ժամանակակից արվեստի թանգարանի անվան տակ խանութների շարք կառուցելը` Մաշտոցի պողոտա 13 հասցեում
– Կասկադի տարածքում բնակելի առանձնատների կառուցման թույլտվությունը,
– Դալմայի բաղերի կառուցապատման աղավաղված գաղափարը,
– Հյուսիսային պողոտա, Թամանյանի նախագծով շենքերը պետք է լինեին Օպերայի շենքի բարձրությունից ցածր,
– Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի հողատարածքների վաճառք անհատներին,
– Հաղթանակ զբոսայգու տարածքում հյուրանոցային համալիրի շինարարության թույլտվություն կանաչ գոտու հաշվին,
– Սարյան-Մաշտոց զբոսայգու երկյանքով մեկ բարձրահարկ շենքերի կառուցում` ամբողջովին խախտված ներմերով: Ի դեպ, շենքերի կեսի նախագծերի հեղինակն անձամբ ինքն է,
– Օղակաձև այգու կառուցապատում` կանաչ տարածքների հաշվին: Ընդ որում, այգին ընդգրկված էր հուշարձանների ցանկում…
Ժամանակին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից իր իսկ դիմումով հեռացած Նարեկ Սարգսյանը, այժմ էլ հրաժարվելով ավելի բարձր` Հանրապետության գլխավոր ճարտարապետի պաշտոնից, պատրաստ է կրկին վերադառնալ ավելի ցածր պաշտոնի, ըստ երևույթին, ի նկատի ունենալով հետևյալը. ներկայում շրջանառվում են քաղաքի հատկապես կենտրոնում քաղաքաշինական հսկայական ծրագրերի իրականացման լուրեր, այդ թվում` գլխավոր պողոտայի Սիլ-Պլազայի հետնամասի տարածքի կառուցապատում, Կառավարության շենքի վերակառուցում (գմբեթի կառուցում), Մատենադարանի շենքի վերակառուցում, Հաղթանակ կամուրջի հարևանությամբ հյուրանոցի կառուցում, քաղաքի խոշոր հրապարակների տակ ավտոկայանատեղերի ստեղծում և այլն: Ինչը քաղաքի գլխավոր ճարտարապետին թույլ կտա անձամբ` Նարեկ Սարգսյան գեղարվեստանոցի միջոցով տիրանալ նախագծերի իրականացմանը, որի եկամուտը հարյուրապատիկ կգերազանցի այն “ատկատները”, որոնք գլխավոր ճարտարապետը կստանար նույն օբյեկտների թույլտվությունները տալով: Համենայն դեպս, Ն. Սարգսյանի օրոք ճարտարապետական և քաղաքաշինական մրցույթների մասին կարելի է մոռանալ:
lragir.am






Facebook
Tweet This
Email This Post
