Մալոյանի սիրած թիվը 33-ն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2009 14:03

maloyanՄոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային թիմում հաջողության չհասած Արթուր Մալոյանը վարձավճարով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»: Իր նոր թիմում հարձակվողը նախընտրել է խաղալ 33 համարը կրող մարզաշապիկով:Նրա նորամուտը լավ է ստացվել:

Երեկ կայացած ֆուտբոլի Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության 26-րդ տուրի խաղում «Անժին» 2:1 (0:0) հաշվով առավելության է հասել Պոդոլսկի «Վիտյազի» նկատմամբ: Մալոյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին` փոխարինելով խաղընկերոջը: 25 խաղից հետո «Անժին» ունի 47 միավոր և Յարոսլավլի «Շիննիկի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply