ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնեւի կենտրոնի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 23, 2011 17:08

Մայիսի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆյուրիի գլխավորած պատվիրակությանը:

Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության Հայաստանում գործող մեխանիզմները` նշելով, որ դրանք աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում եւ հանդիսանում են պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկը:

Ժնեւի կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի հետ համագործակցությունն առավել ընդլայնելու եւ սերտացնելու հնարավորությունները:

Տեղեկանք. Զինված ուժերի ժողովրդական վերահսկման Ժնեւի կենտրոնը հիմնվել է 2000թ.: Ներկայումս դրան անդամակցում է 58 պետություն, ներառյալ` Հայաստանը, որը միացել է կազմակերպության խորհրդին 2002թ. նոյեմբերի 14-ին:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply