Առաջին անգամ խոզի գրիպ է հայտնաբերվել թռչնի մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2009 14:17

turkey_joe-blakeԱշխարհում A/H1N1 վիրուսի (խոզի գրիպ) բռնկումից հետո առաջին անգամ այն հայտնաբերվել է թռչնի մոտ:

«Reuters» գործակալության հաղորդմամբ Չիլիի առողջապահության նախարարության տվյալներով` A/H1N1 վիրուսը հայտնաբերվել է հնդկահավի մոտ, որ բուծվում ու վաճառվում են երկրի երկու ֆերմաներում:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ տարածված հիվանդությունը վերցված է հսկողության տակ: Կառավարության ներկայացուցիչների խոսքով հնդկահավի մսի և նրանից պատրաստված մթերքների օգտագործումը միանգամայն անվտանգ է: Այս մասին փոխանցում է «Ռիա նովոստին»:

Գիտնականները A/H1N1 վիրուսը (խոզի գրիպ) համարում են H5N1վիրուսի (թռչնագրիպ) խաչասերումը:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply