Օրիորդ, Դուք վաճառված եք:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2011 15:42

Ձեզ կհանքարդյունաբերի Լիխտեյնշտեյնում հաստատված անգլիական կապիտալով կանադական մի ընկերություն, ով իր ընկերների հետ միասին կզբաղվի Ձեր շահագործմամբ: Մի վախեցե’ք, դուք ձեզ մենակ չեք զգա:

Հատկապես բարձր է գնահատվել Ձեր բազմամետաղային բերանը, այնտեղ հայնտաբերվել է ոսկի, արծաթ,

Ձեր երիկամները նույնպես հարուստ են թանկարժեք քարերով:

Ձեր լուսավոր մտքերը մեզ հուշում են, որ ձեր գլխում ուրան կա:

Շնորհավորում եմ Ձեզ, դուք արդեն ՏԻԿԻՆ եք

Իսկ ինչ է’ կարծում էիք, որ այսքան հարստություն ունենալով’ պետք է մնայիք չշահագործվա՞ծ: Խոմ չէինք ձեզ գրկելու ու նստելու, չօգտվելու ձեր բարիքներից:

– Լավ, ախր ինչպես, բա իմ ամուսի՞նը:

-Դե ձեր քառակուսի մետրը 10 ցենտով’ առանք նրանից:

– Իսկ երեխանե՞րը:

– Այսքանից հետո էլ ինչ երեխա, տիկին, մենք ձեզ ազատեցինք վերարտադրվելու այդ բարդ ու տհաճ պրոցեսից:

Մարիամ Սուխուդյան


 

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply