Հովիկ Աբրահամյանը հորդորել է համբերություն ունենալ և սպասել մինչև չորեքշաբթի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2011 15:48

«Այդ քայլն, իմ կարծիքով, երկրում լարվածությունը  կթուլացնի, դա նախագահի գործադրած ջանքն է, և ես համոզված եմ` շատ ճիշտ ժամանակին ընտրված քայլ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի քայլն այսպես մեկնաբանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Կտարածվի՞, արդյոք, համաներումը մարտի 1-ի գործով ձերբակալվածների վրա հարցի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը հորդորեց համբերություն  ունենալ և սպասել մինչև չորեքշաբթի` ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը:

Աբրահամյանը  նաև ասաց, որ ԱԺ-ն այսօր ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որն ուղղակի կապ ունի համաներման հետ: Հարցին, թե արդյո՞ք նշված փոփոխություներով համաներումն ավելի ընդգրկուն կլինի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, նպատակը դա է եղել»:

Իսկ թե ե՞րբ կկիրառվի համաներումը, Հովիկ Աբրահամյանի կարծիքով` մինչև սեպտեմբերի 21-ը:

Համաներման շրջանակներում Վանո Սիրադեղյանի` Հայաստան վերադառնալու վերաբերյալ լուրերին ի պատասխան Աբրահամյանը նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի. «Ես իրեն չեմ սպասում»,-ավելացրեց նա:

Աբրահամյանն անդրադարձավ նաև ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ հարցին: Ըստ նրա, երկխոսություն կա, բայց թե ինչ չափով կամ ինչ գնահատականով` չկարողացավ ասել:

 

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply