Հայաստանում ավտոպատահարից տուժել է ռուս դիվանագետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2011 15:16

Հայաստանում ավտովթարի է ենթարկվել ՌԴ հյուպատոսության աշխատակցի  (զինվորական  կցորդի օգնականի) ծառայական ավտոմեքենան, հայտնել են  հայկական ՃՈ-ից: Վթարը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոմայրուղու վրա: Ավտոմեքենան երթևեկելի մասից դուրս է եկել ու շրջվել (արագության մասին չի նշվում): Աղբյուրը հայտնում է նաև, որ վթարի պահին  դիվանագետը գտնվում էր ոչ սթափ վիճակում, չի ճշգրտվում նաև, թե ղեկին ով է եղել: Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում: ՌԴ  դեսպանատանը կատարվածի մասին մեկնաբանություններ տալուց հրաժարվել են:

 

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply