Բրազիլուհու մազերը գողացել են կանգառում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2011 14:58

Բրազիլական Գոյանիա քաղաքում 24 ամյա աղջկա մազերը գողացել են:

Դեպքը կատարվել է ավտոբուսի կանգառում, երբ աղջիկը սպասում էր  հասարակական ավտոբուսին: Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքով`  հանցագործը մկրատով կտրել է աղջկա ծամերն ու չքվել: Նախնական ենթադրությամբ, դրանք կօգտագործվեն բնական թանկարժեք կեղծամ ստեղծելու համար: Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ զոհի մազերը եղել են երկար, խնամված ու չներկած:

Դեպքից անմիջապես հետո աղջիկը դիմել է ոստիկանություն: Աղջիկն իր  որոշումը բացատրում է նրանով, որ իրեն հարկավոր է պաշտոնական հաստատումն այն բանի, որ մազերից զրկվել է ոչ իր կամքով: Նա մտածում է , թե ինչ պետք է պատասխանի ծխական քահանային, եթե վերջինս հարցնի, թե ինչու այլևս  երկար չեն մազերը:

Նմանատիպ գողություն է արձանագրվել 2007-ին, Արարակուարի քաղաքապետարանում: Այն ժամանակ 19-ամյա աղջկա 90 սմ մազերն էին գողացել:

 

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply