Միաձայն որոշում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 15:06
Այսօր կայացած Ֆուտբոլի Հայաստանի ֆեդրացիայի գործկոմի նիստում տարբեր հարցեր քննարկվեցին, սակայն դրանցից ուշադրության կենտրոնում էր հատկապես Արկադի Անդրիասյանի հետագա ճակատագրի խնդիրը: Պատճառը` լուսանկարիչ Աշոտ Առուշանյանի հետ կապված աղմկահարույց միջադեպն էր: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջարկել էր Անդրիասյանին ճանաչել հայկական ֆուտբոլում անցկանկալի անձ: Ի դեպ, կոմիտեն 10 խաղով որակազրկել է «Արարատի» գլխավոր մարզիչին և տուգանել ակումբին 250 հազար դրամ՝ անվայել պահվածքի համար։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ելույթ ունենալով, հայտնեց, որ Անդրիասյանը լեգենդար ֆուտբոլիստ է և իր կարծիքով նրա համար 10 խաղով որակազրկումը բավական է: Ի վերջո, գործկոմը որոշեց հավելյալ ծայրահեղ քայլի չդիմել: Ընդ որում, գործկոմի անդամները քվեարկելով` միաձայն որոշեցին Արկադի Անդրեասյանին չճանաչել հայկական ֆուտբոլում անցանկալի անձ:։






Facebook
Tweet This
Email This Post
