Ընդունվեց «ՀՀ քրեական դատավարության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2011 14:28

ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 2011թ. մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամաբ ընդունվեց «ՀՀ քրեական դատավարության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը վերամշակել նոր պարբերությամբ: Հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին:

35 հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել հանցագործությամբ պատճառված վնասը կամ առկա է վեճ` հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքով, այս օրենքի նախագծով համաներման տակ մտնող անձանց շրջանակը ներկայացվող հոդվածով սեղմվում է, սակայն ընդհանուր օրենքի փոփոխությունների ընդունումն ընդլայնում է համաներման կիրառումը:

Նա ընդգծեց, որ նախաքննության մարմնի կողմից որոշված վնասը դեռևս վերին ատյանը չէ ու չի նշանակում, որ համաներում այլևս չի կիրառվելու: Բանն այն է, որ  թեև չկա դատական ակտ, սակայն հնարավոր է, որ հանցագործության պատճառած վնասը հարթված համարվի և այդ դեպքում որևէ արգելք չկա. «Եթե հարթված չհամարվի, սովորական գործընթացն ընթանում է, հասնում իր դատական ավարտին, դատական ակտը մտնում է ուժի մեջ, որը կարող է լինել` հանցագործություն չկա ու արդարացում, հանցագործություն կա, բայց վնաս չկա և հանցագործություն կա, վնասի չափն այսքան»է,-պարզաբանեց նա:

Երրորդ դեպքում, ըստ Հարությունյանի, կկիրառվի համաներման ակտը, որը կարող է լինել կամ այդ փուլում կամ դատական ակտից հետո:

 

 

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply