Բաղդադում նոր պայթյուն է տեղի ունեցել· կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2009 13:56

iraq1Առնվազն 2 մարդ է զոհվել և 20-ը վիրավորվել այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով· այս մասին հաղորդում է «CNN»-ը:

Ռումբը պայթել է Դորա արվարձանի շուկայում· այն սովորաբար առավոտյան ժամերին մարդաշատ է, քանի որ աղքատ ֆերմերները առավոտյան այստեղ փորձում են վաճառել իրենց ապրանքը: Նախնական տվյալներով` մագնիսական ռումբը ամրացված է եղել մեքենային և գործի է դրվել շուկայի մոտ:

Բաղդադում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել նաև չորեքշաբթի օրը· տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել էր 100 մարդ, 500-ը` վնասվածքներ ստացել:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply