«Այդ մասին հաջորդ դասին». Գագիկ Ծառուկյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | May 23, 2011 14:03
Հայաստանի խորհրդարանում կայացել է Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համատեղ փակ նիստը` Սերժ Սարգսյանի առաջարկած համաներման վերաբերյալ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով. «Այդ փոքր քաղաքական ուժերը պիտի միավորվեն: Հզոր ուժերը միշտ միայնակ են գնում»,- նկատել է Ծառուկյանը:
Հարցին` հնարավո՞ր է արդյոք իր թեկնածությունն առաջադրի 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններին, Ծառուկյանը ծիծաղելով պատասխանել է. «Այդ մասին հաջորդ դասին…»:
Նշենք, որ ստորագրված հուշագրով կոալիցիոն ուժերը պարտավորվում էին առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն ստորագրեց կոալիցիոն նոր հուշագիրը, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Որ երկրի նախագահն արտաքին ճակատում իրեն հզոր զգա»:






Facebook
Tweet This
Email This Post
