Ֆոտոխցիկի գողը ձերբակալված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2011 13:27

Մայիսի 22-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության ծառայողները Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 9 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 41-ամյա Արմեն Ն.-ին:

Պարզվել է, որ նա  նույն օրը, ժամը 22.30-ին, 23-ամյա Գայանե Հ.-ի պայուսակից գողացել էր «Canon» ֆիրմայի ֆոտոխցիկ:

Արմեն Ն.-ի մոտից ֆոտոխցիկը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն:

 

 

Դիտվել է 664 անգամ:
Print Friendly

Leave a Reply