Կառլո Անչելոտտին հեռացավ «Չելսիից»
Օրվա լուր | ankakh | May 23, 2011 13:18
Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտից: Նրան շնորհակալություն է հայտնվել` մատուցած ծառայությունների համար: Հիշեցնենք, որ Անչելոտտին «Չելսին» մարզում է 2009-ից: Առաջին մրցաշրջանում թիմը նա դարձրել էր Անգլիայի չեմպիոն և գավաթակիր: Այդուհանդերձ, այս մրցաշրջանում «Չելսին» չէր արդարացրել սպասելիքները:
Թե ով կփոխարինի Անչելոտտին, առայժմ պարզ չէ: «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մայիսի սկզբին հայտնել էր , որ 80 մլն ֆունտ է հատկացնելու նոր խաղացողներ գնելու համար, որպեսզի թիմը «սեքսուլ ֆուտբոլ» ցուցադրի:






Facebook
Tweet This
Email This Post
