43 երթուղայինը բախվել է ավտոբուսին. երեք ուղևորներ հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 13:19
Մայիսի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին 52-ամյա Սերժիկ Գ.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում բախվել է 74-ամյա Գուրգեն Ա.-ի վարած թիվ 43 երթուղու «ՌԱՖ-2203» մակնիշի միկրոավտոբուսին:
Պատահարի հետևանքով «ՌԱՖ-2203»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
