Երևան-Ամստերդամ չվեր­թի ինքնաթիռում ռումբ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2011 12:22

Մայիսի 22-ին՝ ժամը  08.13-ին տեղե­կատվություն է ստացվել, որ  «Զվարթնոց»  օդանավակայա­նում` Երևան-Ամստերդամ չվեր­թի ինքնաթիռում, ռումբ է տե­ղա­դրված:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ եվ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ոստիկանության, ԱԱԾ  և «Զվարթնոց»  օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կող­­մից  իրականաց­ված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտ­­­նաբերվել:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply