Մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2011 12:12

Մայիսի 20-ին՝ ժամը 15.09-ին ահազանգ է ստացվե, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հարակից ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 17 ՍՏ 275 պետհամարանիշի  ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1986թ.-ին ծնված Արա Տոռոզյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply