85-ամյա կնոջը գտել են բնակարանում ոտքի կոտրվածքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 23, 2011 11:56

Մայիսի 20-ին՝ ժամը 11.42-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 20/2 շենքի  41-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող (ոտքի կոտրվածք), 1926թ.-ին ծնված  Լենա Օխիկյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

 

Դիտվել է 939 անգամ:

Leave a Reply