Պակիստանում սպանվել է «Թալիբանի» առաջնորդ Մուլլա Օմարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2011 11:33

«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Մուլլա Մուհամմեդ Օմարը ոչնչացվել է Պակիստանում. ամսաթիվն ու մանրամասները չեն հաղորդվում:

Մայիսի սկզբից`  Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո, թալիբներն ակտիվացրին իրենց գործունեությունը Պակիստանում: Մի քանի խոշոր  գրոհներ իրականացրին մահապարտների միջոցով: Թալիբները խոստացել էին վրեժխնդիր լինեն Բեն Լադենի համար:

Միաժամանակ, ԱՄՆ և Պակիստանի իշխանությունները հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով միմյանց հասցեին: Պակիստանյան կողմն իր դժգոհությունն է հայտնել Բեն Լադենի վերացման գործողությունների մասին պակիստանյան հատուկ ծառայություններին տեղյակ չպահելու համար: Ամերիկյան ներկայացուցիչներ էլ քննադատել են Պակիստանի իշխանություններին այն բանի համար, որ  Բեն Լադենը երկար ժամանակ ապրել է մայրաքաղաքի մոտ ու պակիստանյան հատուկ ծառայություններն այդ հանգամանքին լուրջ ուշադրություն չեն  հատկացրել:

 

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply