Տեղի է ունեցել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի խորհրդի անդրանիկ նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 23, 2011 10:28

Մայիսի 21-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի  խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Նիստի ընթացքում կենտրոնի ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել «Հումանիտար  ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, քննարկվել են «Ականազերծման ազգային ծրագրի» և ականազերծման գործողությունների չափորոշիչների մշակմանը, ականապատ տարածքների քարտեզագրմանը և միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply