Նյու Յորքում ինքնասպան է եղել «Օսկարի» դափնեկիրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 10:15
Կիրակի ամերիկացի կոմպոզիտոր ու պրոդյուսեր Ջոզեֆ Բրուքսը ինքնասպան է եղել: 73-ամյա Բրուքսի մարմինը (պոլիեթիլենե տոպրակը գլխին ու սրբիչն էլ` վզին) հայտնաբերվել է Մանհեթնում: Այնտեղ էլ ոստիկանությունը հելիումով բալոն է գտել ու մի գրություն, որի բովանդակությունը չի հրապարակվում:
1977-ին Բրուքսն «Օսկարի» ու «Գրեմմիի» Էր արժանացել «You Light Up My Life» երգր համար` նույնանուն ֆիլմից: 2000-ին հայտնի դարձավ, որ ճանաչված կոմպոզիտորը կասկածվում է 11 կանանց բռնաբարության մեջ. իբր կաստինգի առիթով իր բնակարան էր բերել ու բռնաբարել: Բրուքսն ինքնասպան է եղել մինչև իր դատավարությունը:






Facebook
Tweet This
Email This Post
