Կամչատկայում հրաբուխը 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտաժայթքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2011 9:38

Կամչատկայի Կարիմյան հրաբուխը  ծովի մակարդակից 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտաժայթքել, հայտնել են Ռուսաատանի ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունից: Մեկ օրում հրաբխի շրջակայքում  180 երկրաշարժ  են գրանցվել, որոնցից ամենաուժգիններն ուղեկցվել են մոխրի   արտաժայթքումով, որը մասնագետների գնահատմամբ, վտանգահարույց չի:

Հրաբուխը «նարնջագույն» օդային կոդն է ստացել , որը զգուշացնում է  արտաժայթքվող մոխրի ու գազերի` օդագնացության համար վտանգի մասին:

Կարիմյան հրաբուխը Կամչատկայում ամենաակտիվներից է: Բարձրությունը 1536 մ է: Այն արտաժայթքում է  1996-ից`  ոչ երկարատև փուլերով:

 

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply