Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը (ՏՄՄՀՄ) մայիսի 21-ին կազմակերպել էր իր հերթական միջոցառումները Տավուշի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 9:37
Օրվա առաջին կեսին ՏՄՄՀՄ նախագահ Սերգեյ Բարսեղյանի և Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Միշա Մխիթարյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Գոշ, Աղավնավանք և Խաչարձան գյուղերը, հանդիպում ունեցան համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների հետ և իրենց մասնակցությամբ դպրոցականներին հանդիսավոր ձևով բաժանեցին նվերներ` գրենական պիտույքների տեսքով: Սեպտեմբերի 1-ի այս նվերների շուտ բաժանելը Սերգեյ Բարսեղյանը մեկնաբանում է հետևյալ կերպ. որպեսզի սոցիալապես անապահով այս գյուղական համայնքներում դպրոցականների ծնողները սեպտեմբերի 1-ի ծախսերը պլանավորելիս նկատի ունենան գրենական պիտույքների առկայությունը, որը նույն էֆեկտը չէր ունենա սեպտեմբերի 1-ին բաժանելու դեպքում: Միջոցառմանը իրենց աջակցությունն էր ցույց տվել ԱՄՔՈՐ ընկերությունը:Այնուհետև օրվա երկրորդ կեսին Իջևան քաղաքում ՏՄՄՀՄ նախաձեռնությաբ տեղի ունենցավ Տավուշի մարզի գործարարների նախապես պլանավարած հավաք և հիմանդրվեց Տավուշի մարզի գործարարների միություն: Ընտրվեց 5 հոգանոց խորհուրդ, վերահսկիչ և նախագահ: Խորհրդի կազմում ընտրվեցին ՏՄՄՀՄ նախագահ Սերգեյ Բարսեղյանը, ՙՖիլիշին՚ ՍՊԸ (շինարարություն, շինանյութի արտադրություն) սեփականատեր Սուրեն Հանոբյանը, անհատ ձեռներեց Բենիկ Հարությունյանը (իրավաբան), ՙՄեռջեն՚ ՍՊԸ (քարի վերամշակման գործիքների ներկրում) տնօրեն և համասեփականատեր Անաստաս Գրիգորյանը և ՙՀաղարծին՚ ՓԲԸ (շինարարություն) տնօրեն և համասեփականատեր Գառնիկ Մանթաշյանը: Վերահսկիչ ընտրվեց ՙԻջևան ՃՇՇ՚ ՓԲԸ ներկայացուցիչ Գառնիկ Թադևոսյանը: Հետո հիմնդիրները խորհրդի կազմից Տավուշի մարզի գործարարների միության նախագահ ընտրեցին Սերգեյ Բարսեղյանին: Գործարարների միության հիմնադրմանը ներկա էր Տավուշի թեմի Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմյոնը, ով աղոթեց ու Տավուշի թեմի առաջնորդ Հայր Թորգոմի անունից ողջունեց գործարարների միության հիմնադրումը:
ՏՄՄՀՄ մամլո քարտուղարություն






Facebook
Tweet This
Email This Post
