Հայտնի են դարձել Կաննի կինոփառատոնի հաղթողները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 8:27
Կաննում աշխատանքն է ավարտում 64-րդ կինոփառատոնը: Հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը կատարվեց Կաննի փառատոնի Լյումիեր դահլիճում: «Ոսկե արմավենու» արժանացավ Թերենս Մալիկի` «Կենաց ծառ» ֆիլմը:
Բելգիացի ռեժիսորների` Ժան-Պիեռ ու Լյուկ Դարդենով եղբայրների «Տղան հեծանվին» ֆիլմը ստացավ Գրան-պրի:
Հոլիվուդյան աստղ Քիրսթեն Դանսթը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Նա պարգևատրվեց Լարս ֆըն Տրիերի` «Մելամաղձություն» ֆիլմում խաղացած «լավագույն կանացի դերի» համար:
Իսկ անձամբ ռեժիսորը աղմկահարույց մամլո կոնֆերանսում ֆաշիզմի հանդեպ համակրանք արտահայտելու պատճառով համարվել է անցանկալի հյուր:
Դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնին «Դրայվ» ֆիլմի համար պարգևատրվել է Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակով:
«Ոսկե տեսախցիկ» է ստացել արգենտինացի ռեժիսոր Պաբլո Ջորջելլին` «Ակցիա» ֆիլմի համար:






Facebook
Tweet This
Email This Post
