Աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Օսլոն, Կոպենհագենը և Ցյուրիխը

Օրվա լուր | | August 21, 2009 13:44
oslo

Տեսարան գիշերային Օսլոյից

Շվեյցարիայի UBS բանկի մասնագետները` համեմատելով աշխարհի 73 քաղաքներում ապրանքների և ծառայությունների գները 122 չափանիշերով, հանգել են այն եզրակացության, որ աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Օսլոն, Կոպենհագենը և Ցյուրիխը:

Վարկանիշի առաջատարների վեցյակ են մտել նաև Ժնևը, Տոկիոն և Նյու Յորքը: Ըստ UBS բանկի տվյալների` այս քաղաքներում ապրանքների և ծառայությունների գները միջին հաշվով 20 տոկոսով բարձր են, քան արևմտյան երկրների այլ քաղաքներում: Բրյուսելը հայտնվել Է 20-րդ, իսկ Մոսկվան`56-րդ տեղում:

UBS-ի փորձագետները նաև պարզել են, թե աշխարհի որ քաղաքներում են ամենաբարձր միջին աշխատավարձերը: Առաջատարների եռյակ են մտել Կոպենհագենը, Ցյուրիխը և Ժնևը: Մոսկվան զբաղեցրել Է 41-րդ տեղը:

Հետազոտությունը կատարելիս բանկի փորձագետներն օգտագործել են այս տարվա մարտ և ապրիլ ամիսների տվյալները:

Շվեյցարիայի բանկը նմանատիպ հետազոտություն անցկացնում է 1971 թվականից ի վեր` յուրաքանչյուր երեք տարին մեկ: Այս մասին հաղորդել են Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները:

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply