Թուրք ազգայնականների «սեքս կասետները» հայտնվեցին ինտերնետում. մեկ օրում 6 հրաժարական

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2011 15:30

Թուրքիայի քաղաքական օրակարգում շարունակում են ակտիվ մնալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի մի շարք անունների հետ կապված «սեքս-սկավառակների» սկանդալները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականների մի խմբի պատկանող «Տարբեր իդեալիզմ»  անունը կրող ինտերնետ կայքում հրապարակվել է  «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամների անձնական կյանքի հետ կապված  2 գաղտնի տեսագրություններ, որից հետո MHP-ի 6 անդամներ հրաժարական են ներկայացրել։

«Տարբեր իդեալիզմ»-ի կայքում ավելի վաղ պահանջվել էր «Ազգայանական շարժում» կուսակցության ղեկավար կազմի հրաժարականը, հակառակ դեպքում սպառնալով հրապարակել նրանց «սեքսուալ արկածները»։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, թե ինչ տեսագրություն, որ կա թող հրապարակեն։ Սրանից շատ չանցած «Տարբեր իդեալիզմ»-ը ներկայացրել է սեռական տեսարաններ պարունակող 2 գաղտնի տեսագրություններ։

Հրաժարական տված անձանցից «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Էքիջին հայտարարել է, թե հրաժարվում  է կուսակցության անդամությունից, պատգամավորության թեկնածությունից եւ ներողություն է խնդրում ժողովրդից։

Նշենք, որ ավելի վաղ ինտերնետում կրկին սեռական բնույթի տեսագրություն հայտնվելու հետեւանքով հրաժարական էին տվել «Ազգայնական շարժում» կուսակցության 2 անդամներ, որից հետո կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ արեց սկանդալում ներքաշված իր կուսակիցներին հրաժարական տալ։

Թուրքիայի մայր ընդդիմության՝ «ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը նախորդ տարի հրաժարական էր տվել՝ ինտերնետում իր սեռական կյանքին վերաբերյալ սկանդալային մի տեսագրության հայտնվելուց հետո:

news.am-ը ներկայացնում է Ազգայնական շարժում կուսակցության արդեն նախկին փոխնախագահի հետ կապված եւ ինտերնետում հայտնված սկանդալային տեսագրությունը։

news.am

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply