Հնդկաստանում փոթորկի զոհ է դարձել 40 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 22, 2011 10:53Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգում փոթորկի պատճառով զոհվել է 42 մարդ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ ժամում 80
կմ արագությամբ քամին ավերել է բնակելի տներ ու շինություններ, տապալվել են ծառեր ու վնասվել հոսանքալարերը: Բնական աղետի պատճառով երկաթուղային հաղորդակցությունն է խախտվել, տեղական օդանավակայանի աշխատանքներն են դադարեցվել: Իշխանությունների վկայությամբ, մարդկանց մեծ մասը զոհվել է ավերված շինությունների պատճառով: Վիճակն էլ ավելի վատթարացավ հորդառատ անձրևի պատճառով. Կայծակնահարվեց 6 մարդ: Զոհվածների ընտանիքներին նյութական օգնություն կհատկացվի` 1000 հնդկական ռուփիի չափով (2,5 հազար դոլար): Այս նահանգի բնակիչներն արդեն երկրորդ անգամ` ընթացիկ շաբաթվա մեջ դարձել են տարերային աղետի զոհ: Չորեքշաբթի, փոթորկի ու հորդառատ անձրևների հետևանքով այստեղ զոհվեց 30 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
