Ուսամա բեն Լադենը մահացել է 5 տարի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2011 10:18

ԿՀՎ-ի նախկին գործակալ Բերկան Յաշարը կրկին հաստատել է այն վարկածը, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն սպանել Բեն Լադենին: Յաշարի խոսքով, “թիվ 1 ահաբեկիչը” հիվանդության հետևանքով մահացել է 5 տարի առաջ: Ինքն անձամբ է ծանոթացել Բեն Լադենի հետ 20 տարի առաջ, երբ վերջինս Չեչնիա էր եկել: Յաշարն ասում է,  որ 2006-ին մահացած ահաբեկչի դին առնվազն 7 մարդ է տեսել: Հիվանդության պատճառով նրա կաշին ու ոսկրն էին մնացել: Նույն գործակալի խոսքով, ԱՄՆ-ին հաջողվել է միայն Բեն Լադենի որջը գտնել, իսկ ողջ օպերացիան ԱՄՆ ներկայացրել է որպես ահաբեկչի ոչնչացում:

Մեկ այլ աղբյուրի` իրանական հետախուզության ղեկավար Հեյդալ Մոսլեհի խոսքով, Իրանում կան փաստաթղթեր, որոնցով հաստատվում է այն փաստը, որ ԱՄՆ-ն Բեն Լադենի մահվան հետ առնչություն չունեն. Օբաման այս ողջ բեմադրությունը կազմակերպել է  բացառապես հասարակայնության ուշադրությունը երկրում տիրող տնտեսական ծանր կացութունից շեղելու նպատակով:  Մոսլեհին ևս Բեն լադենի մահը (ամերիկյան տարբերակով) Օբամայի նախընտրական կամպանիայի մաս է  դիտում:

 

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply