Իսլանդիայում հրաբուխը ժայթքում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2011 9:39

Մայիսի 21-ին Իսլանդիայի հարավում գտնվող Գրիմսվոթհ հրաբուխը սկսել է ժայթքել: Այն 11-15 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Իսլանդական հեռուստատեսությամբ հայտարարվել է , որ հրաբխի շուրջ 200 կմ շառավղով  անթռիչք գոտի ճանաչվի: Օդերևութաբանները սակայն,  կարծում են, որ հրաբխի ժայթքումը միայն օդային փոխադրումների առումով չէ որ խնդիրներ է առաջացնում, ինչպես եղավ անցյալ տարի, իսլանդական մեկ այլ` Էյյաֆյատլայսկուդլ հրաբխի ժայթքման ծամանակ: Նրանք կարծում են, որ շուրջը սառույցը կհալչի ու  մոտակա շրջանները ջարսույզ կլինեն: Գրիմսվոթհը համարվում է երկրի ամենաակտիվ հրաբուխը: Վերջին 100 տարվա մեջ այն ավելի քան 20 անգամ է ժայթքել. Վերջինը եղել է 2004-ին:

 

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply