Մահացած երեխան վերակենդանացել է մոր գրկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2011 21:35

Ավստրալիայի ծննդատներից մեկում իսկական հրաշք է կատարվել: Հղիության 27-րդ շաբաթում կինը ծննդաբերել է երկվորյակների` աղջկա ու տղայի: Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, նրանց տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժին, քանի որ թերահաս էին: Աղջիկն առողջ էր, սակայն տղային վերակենդանացնելու հույսերն ապարդյուն են անցել: Բժիշկները նրան  համարեցին մահացած: Երբ փոքրիկին բերեցին մոր մոտ` հրաժեշտի, մայրը կրծքին սեղմեց փոքրիկին ու երկու ժամ այդպես նստած մնաց: Կինը պատմել է, որ նա և ամուսինը երեխայի հետ խոսել են, ասել, որ նրա անունը Ջեյմի է, որ նա ունի հարազատ քույր, որը նրան շատ է սիրում: Ու հանկարծ, մահացած երեխան սկսել է ձայներ արձակել, քանի որ շնչառությունը վերականգնվել է, իսկ երբ մայրը փորձել է կրծքով կերակրել փոքրիկին` շնչառությունը կարգավորվել է: Շուտով փոքրիկն աչուկները բացել է, ինչն իսկական հրաշք է դարձել: Սկզբում բժիշկները ենթադրել են, որ դա ընդամենը ռեֆլեքս է,   սակայն   երեխայի կողքին գտնվող բժիշկը գլուխը թափահարել է ու բացականչել`”չեմ հավատում, սա հրաշք է”:

 

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply