Կոտ դ’Իվուարն արդեն նոր նախագահ ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2011 20:46

Կոտ դ’Իվուարի մայրաքաղաքում կայացել է նոր նախագահի` Ալասան Ուատարի  ինաուգուրացիայի արարողությունը, ինչին  նախորդել է քաղաքական  դաժան պայքար: 2000-ից երկրի նախագահն էր Լորան Գբագբոն: 2010-ին տեղի ունեցավ հաջորդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ժամանակ արդեն  Ուատարն առավելագույն ձայներ ստացավ:    Այդուհանդերձ, պետության ղեկավարը հրաժարվեց ընդունել իր պարտությունը: Ու ընտրությունների  երկու մասնակիցների կողմնակիցների միջև պայքար սկսվեց: Ուատարի կողմն անցավ միջազգային ընկերակցությունը և ապրիլին Գբագբոյին ֆրանսիական հատուկ ծառայությունները բռնեցին: Իսկ մայիսի սկզբին Կոտ դ’Իվուարի Սահմանադրական խորհուրդը նրան ճանաչեց երկրի օրինական ղեկավար: Կես տարի տևած քաղաքական ճգնաժամի ընթացքում ավելի քան 1000 մարդ սպանվեց:

 

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply