Մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ընդհանուր թվով շուրջ 615 բակային տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2011 18:33

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում և խրոնիկ դարձած աղբատեղիներում, 12 վարչական շրջանների սանիտարական մաքրման բոլոր ընկերությունների մեքենա-մեխանիզմների, աշխատուժի և աշխատանքային գործիքների ներգրավմամբ` մինչև 2011թ. մայիսի առաջին տասնօրյակը ներառյալ, իրականացվել են սանմաքրման և աղբահանության աշխատանքներ, որոնց ակտիվորեն մասնակցել են նաև համատիրությունները:

Մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ընդհանուր թվով շուրջ 615 բակային տարածք և  խրոնիկ դարձած 10 աղբատեղի: Աղբավայրեր է տեղափոխվել ավելի քան 930 խմ կենցաղային և շինարարական  աղբ։ Ընդ որում, միայն խրոնիկ  աղբատեղիներից շուրջ 265 խմ  աղբ է տեղափոխվել:

Նույն ժամանակահատվածում Երևանում իրականացված ծառատունկի աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ընդհանուր առմամբ 29800 ծառ, որից 9500 մշտադալար, իսկ մնացածը տերևավոր: Ծառատնկման աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոռոգելի հատվածներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply