Աբու Դաբիի շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի խաղացողներից երեքը բաժանեցին 2-րդ տեղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2009 13:25

flash-chess2Աբու Դաբիում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ 141 մասնակիցների թվում 5-ը Հայաստանի ներկայացուցիչներ էին:

Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանեցին 2-6-րդ տեղերը:

Հրայր Սիմոնյանը և Լիլիթ Գալոյանը հավաքած 6-ական միավորով խմբում զբաղեցրին 14-27-րդ տեղերը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսանդրովը:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply