Սիրիայում ցույցը ցրելու ժամանակ զոհվել է 44 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2011 17:31

Երեկ,Սիրիայում ընդդիմության զանգվածային ցույցը ցրելու ժամանակ զոհվել է 44 մարդ: Իրավապաշտպանների տեղեկության համաձայն, ոստիկանությունը ուժ է կիրառել: Մեծ թվով զոհեր են եղել Իդլիբի շրջանում, զոհվել է 26 մարդ: 13-ն էլ մահացել են Հոմս գավառում:  2011-ի մարտից Սիրիայում ծայր  են առել  ժողովրդական հուզումներ. պահանջում են Բաշար Ասադի հրաժարականը: Չնայած կառավարության մի քանի զիջումներին, այդ թվում` երկրում արտակարգ իրադրության վերացումը, ընդդիմադիրները նախագահից հրաժարական են  պահանջում: Ցույցերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 850 մարդ, մի քանի հազարն էլ ձերբալվել է:

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply