Համաներման մասին ՀՀ նախագահի առաջարկն ԱԺ-ն կքննարկի առաջիկա քառօրյայում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 17:04
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի’ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկն Ազգային ժողովը կքննարկի խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր երեկվա դռնփակ նիստում քննարկել եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրվելուն դրական եզրակացություն է տվել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկությանը:
Համաներում հայտարարելու մասին Ս. Սարգսյանի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ’ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
