Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում 22 մարդ է զոհվել բախումների հետևանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2009 13:41

somaliԱյսօր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում բախումներ են տեղի ունեցել Իսլամիստ ապստամբների, Սոմալիի կառավարական ուժերի և Աֆրիկյան միության խաղաղապահների միջև: Զոհվել է առնվազն 22 մարդ, ևս 40 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: «Ռոյթերս»ր տեղեկացնում է, որ զոհերի հիմնական մասը խաղաղ բնակիչներ են:

Սոմալիում քաղաքացիական պատերազմ է ընթանում արդեն 18 տարի, այստեղ են կենտրոնացել իսլամիստականահաբեկչական խմբավորումները, որոնք ահաբեկչություն են իրականացնում տարբեր աֆրիկյան երկրներում: Սոմալիում տեղի ունեցող բռնություններին 2007-ից մինչ օրս զոհ է դարձել 18 հազար խաղաղ բնակիչ:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply