Արցախի պետական համալսարանում կսովորեն հնդիկ երիտասարդներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 16:45
Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ճարտարագիտական ֆակուլտետի հեռահաղորդակցության բաժնում սովորելու նպատակով արդեն մեկ ամիս է’ յոթ հնդիկ երիտասարդներ հայերեն են ուսումնասիրում բուհի ուսումնամեթոդական կենտրոնում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արտյոմ Աբրահամյանը, հնդիկ ուսանողները բուհ են դիմել համացանցի միջոցով: Ըստ պրոռեկտորի’ համալսարանի պատմության մեջ հնդիկ դիմորդներ ունենալն առաջին դեպքն է: «Մենք նրանց համար ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները’ լավագույնս ընդունելու եւ նախապատրաստական կուրսը կազմակերպելու համար»,-ասաց նա’ հավելելով, որ չորսամսյա նախապատրաստական դասընթացներին մասնակցելուց հետո, որտեղ, բացի հայերենից, ծանոթացնում են նաեւ Արցախի պատմությանն ու մշակույթին, նրանք հնարավորություն կունենան հայերեն լեզվով շարունակելու իրենց կրթությունը:
ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտորը տեղեկացրեց նաեւ, որ բուհի այլազգի նորեկ ուսանողներն արդեն մերվել են տեղացիների հետ.ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողների հետ նրանք արդեն հասցրել են իրենց ազգային երգն ու պարը ներկայացնել համալսարանում կազմակերպված «Ուսանողական գարուն» միջոցառմանը:






Facebook
Tweet This
Email This Post
